Հայորդաց տան 7-ամյա սանը շախմատի Հայաստանի առաջնությանը զբաղեցրել է պատվավոր հորիզոնական
24.06.2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց տան շախմատի դասարանի 7-ամյա սան Կարո Մովսիսյանը շախմատի մինչև ութ տարեկանների Հայաստանի առաջնությունում զբաղեցրել է պատվավոր հորիզոնական: Դասարանը տարբեր տարիքային խմբերում հիսուն շախմատիստ ունի: Նրանք մասնակցում են հանրապետական ու միջազգային մրցույթների: Գործում են ուսումնամարզական և սիրողական խմբեր: