Վրաստանի Կումուրդո հայաբնակ գյուղում տեղի ունեցավ հայկական դպրոցի նոր շենքի բացման արարողությունը: Դպրոցը կառուցվել է Մղդեսյան ընտանիքի բարերարությամբ: Բացման արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Միխաիլ Չխենկելին: