Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

16.07.2013

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն հիմնադրվել է 1906թ. Կահիրեում` հայազգի անվանի հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբարի եւ եգիպտահայ համայնքի հայազգի ներկայացուցիչների ջանքերով: Կազմակերպությունը նպաստում է հայ հոգեւոր եւ մշակութային կյանքի զարգացմանը` իրականացնելով կրթական, մշակութային եւ մարդասիրական տարաբնույթ ծրագրեր աշխարհի ավելի քան 35 երկրներում: