Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը-2012

06.12.2012

Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: