Հայաստանի մասին սերբ գրողի ուղեգրություն-վեպը շնորհանդեսով ներկայացվել է Երևանում
05.10.2022
«Բոլոր հայ բարեկամներիս, որտեղ էլ նրանք գտնվեն». այսպիսի բնաբան է ընտրել սերբ գրող Վեսնա Պեշիչը Հայաստանի և հայերի մասին գրքի համար և վեպն անվանել` Կոչիր ինձ Գարուն: Հայաստանի գրողների միությունում կայացավ գրքի շնորհանդեսը: Պեշիչին շնորհվեց Հայաստանի գրողների միության պատվավոր անդամի վկայական: