Հայաստանի Հանրապետության Անկախության օր

24.09.2012

Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը նշում էր իր անկախության 21-րդ եւ Երեւանի հիմնադրման 2794-րդ տարեդարձերը: Տոնակատարությունները սկսվեցին Եռաբլուր պանթեոնից` զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ դնելով: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: