Հայաստանի Հանրապետության Անկախության օր-2014

24.09.2014

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի օրը, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպել էր տոնական ընդունելություն, որտեղ հանդես եկավ ելույթով: Միջոցառմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռի միաբաններ եւ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի անդամներ: