Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով

22.09.2014

Սեպտեմբերի 19-ին մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքի 300 կազմակերպությունների շուրջ 1050 ներկայացուցիչներ՝ ավելի քան 60 երկրից: Համաժողովի բացմանը ներկա էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, որի ընթացքում ներկաներին իր օրհնությունը բերեց ու հայրապետական խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: