Հայ ուսանողներն այցելում են Հայաստան

24.09.2012

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի «Արշակ եւ Սոֆի Գոլստեն» ճեմարանի ուսանողները եւ ուսցիչները ամեն տարի այցելում են Հայաստան: Նրանք նախեւառաջ այցելում են Մայր Աթոռ` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը: Նրանց այցին զուգահեռ` այս տարի Հայաստան էին ժամանել նաեւ Արգենտինայի Մխիթարյան վարժարանի սաները, ովքեր, բազմաթիվ սրբավայրեր այցելելուց հետո, եկել էին Մայր Աթոռ` իրենց ուխտը նորոգելու եւ Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու: