Հայ կաթոլիկ եկեղեցու 2-րդ համագումարը հաղորդակցության արդի միջոցների դերի մասին

21.07.2014

Քրիստոնեական և ազգային արժեքների տարածում ու պահպանում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արդյունավետ լուսաբանում. այս նկատառումներով Հայ կաթողիկե եկեղեցին հրավիրել էր հաղորդակցության միջոցների դերին նվիրված երկրորդ համագումարը, որին մասնակցում էին հատկապես եկեղեցական, կրոնական թեմաներ լուսաբանող կամ եկեղեցու հովանու ներքո գործող լրատվամիջոցների ներկայացուցիչիներ: