Հայ եկեղեցու պատվո բարձր շքանշան ստացան Գուրգեն Մելիքյանը և Արտյոմ Գրիգորյանը

22.06.2022

Հունիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանին և վաստակավոր ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին՝ մեր երկրին մատուցած բազմամյա արդյունավետ ծառայությունների համար: