Հայ եկեղեցու պատմության դասագիրք աչքի խնդիրներ ունեցող երեխաների համար
18.11.2011
Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համատեղ Երեւանի տեսողական խանգարումներ ունեցող հատուկ դպրոցի երեխաների համար նախաձեռնել եւ իրականացրել է «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի տպագրության ծրագիրը: Հրատարակվել է հինգերորդ դասարանի դասագիրքը. բարձր դասարանների դասագրքերը պատրաստման փուլում են: