Հայ Եկեղեցու թեմերը շարունակում են աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժածներին
18.05.2021
Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների «Գանձեր» երիտասարդաց միության կամավորները մի քանի ամիս է՝ պարբերաբար այցելում և աջակցում են Արցախից տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունն անվանել են «Գործք սիրոյ»։