Հայ Եկեղեցին կազմակերպում է գրաբարի դասընթացներ

05.02.2011

Երեւանի Սուրբ Երրորդություն եկեղեցին (Արարատյան Հայրապետական թեմ) սկսում է գրաբարի դասընթացներ հավատացյալների համար: Հայ Եկեղեցին այս ծրագիրը նախաձեռնել է նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել հին հայերենի մասին իրենց ունեցած գիտելիքները: