Հայ գրատպության 500-ամյակ
25.04.2012
«Եթե չլիներ Սուրբ Էջմիածնի գրքասիրությունը, եթե չլիներ Հայոց Հայրապետների սերը դեպի գիտությունը եւ լուսավորությունը, ապա մենք, թերևս, 500-ամյա հոբելյանական տոնախմբություններ չէինք կատարի»,- ասում է Տ. Ասողիկ քհն. Կարապետյանը: 2011 թվականից ի վեր` Մայր Աթոռի Արխիվը, Թանգարանները, Ձեռագրատունն ու Գրադարանը արդեն մասնակցում են մի շարք հոբելյանական պետական միջոցառումների: