Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունն ու մկրտությունը

16.01.2025

Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում ընթերցում են Ղուկասի Ավետարանի երկրորդ գլուխը։ Ինչպես անփոփոխ է Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի 6-ը, այնպես էլ Նրա անվանակոչության և մկրտության օրն է հաստատուն: