Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

29.05.2024

Հայ եկեղեցին նշել է Ս․ Հռիփսիմյանց կույսերի տոնը և ազդարարել Արարատյան շաբաթվա սկիզբը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ վեհարանից դուրս է բերել Սուրբ Հռիփսիմեի մասունքարանը, որը պահվում է Սուրբ Էջմիածնի գանձատանը: