Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ավետարանիչների հիշատակության տոնը

21.10.2024

Հոկտեմբերի 19-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես ավետարանիչների հիշատակության օրը: Այդ առիթով Ղուկաս Ավետարանչի մասունքակիր աջը դուրս կբերվի Մայր Աթոռի գանձատնից և կտեղափոխվի Մասյացոտնի թեմ՝ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցի: Կմատուցվի տոնական պատարագ, որի ավարտին հավատացյալները կհաղորդակցվեն մասունքից բխող զորությանը: