Համերգ սիրիահայերի դպրոցում
10.04.2013
ՀՀ կառավարությունը Երեւանի Նար-Դոսի անվան դպրոցի մի մասը հատկացրել է Սիրիայից Հայաստան ապաստանած սիրիահայ երեխաներին, որտեղ սովորում է ավելի քան 300 սիրիահայ աշակերտ: Վերջերս, Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով, այդ դպրոցում կազմակերպվել էր համերգ, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր: