Համերգ Հայ Եկեղեցու Հայորդյաց տների կողմից

17.01.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) հովանու ներքո գործող Հայորդյաց տների սաները 2012 թվականի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ համերգ-շոու ներկայացրեցին Երեւանի Արամ Խաչատրյանի անվան դահլիճում: Այս առիթով կենտրոնների երեխաները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նվերներ ստացան: