Համերգ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում

04.11.2013

Այս տարի լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, հայ մշակույթի մեջ քառաձայն երաժշտության հիմնադիր Քրիստափոր Կարա-Մուրզայի 160-ամյակը: Այս առիթով, Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ներկայացվեց անվանի կոմպոզիտորի` 1886թ. գրված քառաձայն Պատարագը: