Համբարձման տոնին Ս. Գայանե վանքում Հայրապետական մաղթանք է կատարվել

10.05.2024

Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ օրը հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Տոնը շարժական է: Այս տարի այն համընկել է Հաղթանակի ու խաղաղության տոնի օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ ուղղեց: