Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

26.05.2017

Մայիսի 25-ին Հայ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ.Վազգեն եպս, Միրզախանյանը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայից Ս. Էջմիածին տեղափոխման: