Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2016

06.05.2016

Մայիսի 5-ին Հայ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Գերշ. Տ. Եզնիկ արքեպ. Պետրոսյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայից Ս. Էջմիածին տեղափոխման: