Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

02.06.2014

Մայիսի 29-ին Հայ Եկեղոցին հանդիսավորապես նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայի Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին տեղափոխման: