Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
31.05.2019
Մայիսի 30-ին Հայ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այս առիթով, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ: Սուրբ Գայանե վանքում պատարագիչն էր հոգեշնորհ Տ. Շահե ծ. վարդապետ Անանյանը: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Հայրապետական մաղթանք` ի հիշատակ 1441թ. հայրապետական աթոռը Կիլիկիայից Ս. Էջմիածին տեղափոխման: