Համբարձման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում 2010
15.05.2010
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Համբարձման օրը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Տ. Սահակ եպս. Մաշալյանը Ս. Պատարագ մատուցեց: Այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է նաեւ Համայն Հայոց Կաթողիկոսության`1441 թ. Սսից լուսավորչահաստատ Ս. Էջմիածին տեղափոխվելը: Հասարակական-քաղաքական պայմանների թելադրանքով մինչ այդ` շուրջ 1000 տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը դեգերում էր հայկական տարբեր քաղաքներում