Համակարգիչներ Էօռնեկեան դպրոցի աշակերտների համար

29.10.2012

Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էօռնեկեան դպրոցի առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին բաժանվեցին համակարգիչներ, որը տրամադրել էր «Fruitfull Armenia» հիմնադրամի ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը: Ծրագիրը նախաձեռնել է Էդուարդո Էօռնեկեանը` նպատակ ունենալով նպաստել ուսման որակի բարձրացմանը: