Միջազգային համաժողովի անդամների հանդիպումը Հայոց Հայրապետի հետ

23.09.2021

Մայր Աթոռում ընթացող «Կրոնական ազատություն և խաղաղություն թեմայով» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, առաջատար գիտնականների կողմից ներկայացվող զեկույցները և քննարկումները կնպաստեն մեր տարածաշրջանում ազատության և խաղաղության պահպանմանը, արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: