Համագործակցության և բարեկամության ներկապնակ խորագրով փառատոնի ամփոփում

16.10.2018

Օձունի Ս. Աստվածածին վանական համալիրի բակում ամփոփվեց «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած 20 նկարիչներ տասը օր շարունակ կտավին հանձնեցին Լոռվա տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների և բնության պատկերներ: