Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռում

04.09.2017

Օգոստոսի 31-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Մայր Տաճարում արարողությանը ներկա էին Ազգային ժողովի կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ եւ բարձրաստիճան այլ հյուրեր: