Կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացում Ջավախքում

03.12.2013

Նոյեմբերի 30-ին Նինոծմինդայում բացվեց Կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, որի ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հյուրեր Ջավախքից, Թբիլիսիից եւ հարակից շրջաններից: Մշակութային կենտրոնի բարերարներն են ռուսաստանաբնակ Թաթուլ եւ Արմեն Ղարսլյանները: