Կոտայքի թեմի Սուրբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծումը.

13.05.2013

Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ: