Կոմիտասի թանգարան և ինստիտուտ.

24.09.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կառուցման նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Համալիրն ունենալու է թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան: Թանգարան-ինստիտուտի կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը: