Կոմիտասի 150-ամյակին նվիրված նամականիշի մարում և համերգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
03.12.2019
Դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով: