Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

28.09.2018

2019 թվականը հոբելյանական է լինելու. կլրանա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ մեկնարկեցին Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարք: Էջմիածին քաղաքում՝ Կոմիտասի արձանի հարևանությամբ Մայր Աթոռի միաբաններ, վարչական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և ճեմարանականներ նախ ծաղիկներ խոնահրեցին Կոմիտասի կիսանդրու մոտ, ապա ճեմարանականները հնչեցրեցին կոմիտասյան հայտնի մշակումներ: