Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու օծումը
03.06.2014
Հունիսի 1-ին օծվեց Տավուշի մարզի Կողբ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին: Արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բարերարը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է: Եկեղեցու ճարտարապետը Միսակ Մելքումյանն է, իսկ Սրբանկարների մի մասի հեղինակը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկարիչ Անդրանիկ Անտոնյանը: