Կլոր սեղան քննարկում Օշականում

21.02.2012

Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կլորղ սեղան քննարկում, որը կազմակերպել էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Քննարկման հիմնական թեման ՀՀ հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկան էր. վերջին ձեռքբերումները, զարգացումներն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակցու էր նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար պրն. Արմեն Աշոտյան: