Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

28.10.2014

Հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավասին: Համայն հայության հոգևոր կենտրոնում կարդինալ Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: