Կարդինալ Կուրդ Կոխի հանդիպումը դիվանագետների հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում.
30.09.2012
Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ էին ժամանել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ` դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդունելությունը կազմակերպվել էր Վատիկանի Քրիստոնեական Միության Աջակցման Պապական Խորհրդի նախագահ կարդինալ Կուրդ Կոխի` Հայաստան կատարած այցի առիթով: