Կայացել է Արաբկիրի Հայորդաց տան խեցեգործության դասարանի սաների ցուցահանդեսը

16.12.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանի սաները «Կավի պոեզիա. Հողի և հոգու միաձուլումը փոքրիկների ձեռքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպել «Նարեկացի» արվեստի միությունում: Ցուցահանդեսի բացմանը նվագել է Արաբկիրի հայորդյաց տան սան, քանոնահարուհի Նարե Նիգոյանը: