Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու բակում թանգարան կբացվի
05.11.2018
Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու բակում շուտով թանգարան կբացվի: Այս առիթով, տեղի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը Հնդկաստանում իր սպասավորության առաջին օրերից նախաձեռնել, հավաքել և համակարգել է պատմական հայաշատ համայնքի մասին վկայող փաստաթղթեր, արձանագրություններ ու արժեքավոր իրեր: