Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան երեխաների ընդունելություն

20.05.2024

Ընդունելությունը կազմակերպվելու է գրավոր թեստերի և հարցազրույցի միջոցով: Գրավոր թեստերը «Մայրենի», «Հայրենագիտություն», «Մաթեմատիկա» և «Անգլերեն» առարկաներից են: Ուսման, կեցության, սննդի, հագուստի, բժշկության և ուղևորության ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը: Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից։