Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը դարձավ 200 տարեկան

12.04.2021

«Նարեկացի» արվեստի միության դահլիճում համավարակի պատճառով շուրջ մեկ տարի Հայաստանում գտնվող ճեմարանականներն էին: Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը տոնում էր հիմնադրման 200-ամյակը: Միջոցառմանը առցանց միացել էին նաև ճեմարանի՝ իրանցի, իրաքցի աշակերտները, ինչպես նաև այն շրջանավարտները, որոնք տասնամյան ավարտելուց հետո շարունակում են ապրել ու կրթվել Հնդկաստանում: