Կալակաթայի հայոց մարդասիրական ճեմարանում պատկերասրահ է բացվել
03.05.2021
Դեռևս 2018թ-ից ճեմարանի նախկին տեսուչ հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը Ս. Նազարեթ հայկական եկեղեցում թանգարանի հիմնադրման աշխատանքներին զուգահեռ հավաքում էր ճեմարանի պատմությանը վերաբերող նյութեր` նպատակ ունենալով ստեղծել ճեմարանի պատմությունը ներկայացնող արխիվ-պատկերասրահ: Այժմ պատկերասրահը պատրաստ է ընդունել այցելուների: