Կաթողիկոսական աթոռի՝ Սսից տեղափոխումն ու Ս․ Էջմիածնում վերահաստատումը․ պատմական ակնարկ

20.05.2023

1441 թվականին Սսից Վաղարշապատ`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է վերադարձվում հայրապետական աթոռը: Դրանից առաջ շուրջ հազար տարի աթոռը դեգերել էր հայոց մայրաքաղաքներում, վերջում հանգրվանել Կիլիկիայում: Աթոռի տեղափոխությունը ազգային կյանքում պատմական նշանակություն ունեցավ։