Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռում-2014
25.06.2014
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Միաբանական համագումարի առիթով Ս. Էջմիածին ժամանած Հայաստանի և Սփյուռքի թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանների ու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչների, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: