Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

10.06.2010

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ` հիշատակելու հայ ժողովրդի առաջին եկեղեցու հիմնումը` Ք. հ. 303թ.: Օրվա պատարագիչն էր Իսպանիայում եւ Պորտուգալիայում Արեւմտյան Եվրոպայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Սասուն ծ. վրդ. Զմրուխտյանը: