Կաթողիկե Սբ․ Էջմիածնի տոնին Հայրապետական մաղթանք կատարվեց

23.06.2022

Հունիսի 19-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնով ավարտվում է Արարատյան շաբաթը, որի ընթացքում հայ եկեղեցին տոնում է առաջին քրիստոնյա սրբերի՝ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, սուրբ Հովհաննես Կարապետի, Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը և Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալը: Շաբաթն ամփոփվում է Լուսավորչի տեսիլքով Ս․ Էջմիածնի մայր տաճարի հիմնադրման տոնով։