Մեկշաբաթյա ճանաչողական այցով Վենետիկից Հայաստան են եկել մի խումբ կաթոլիկ ուխտավորներ: Նրանց այցելության պարտադիր վայր է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Հունիսի 5-ին վենետիկցի կաթոլիկներին ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: